ԼինգուաՍպարկ Լեզվի Կենտրոն

ԼինգուաՍպարկ լեզվի կենտրոնում մենք կօգնենք ձեզ զարգացնել ձեր լեզվական հմտությունները։ Մեր կենտրոնում սովորելը հաճելի և արդյունավետ է։ Մենք երաշխավորում ենք, որ մեզ մոտ սովորող յուրաքանչյուր ոք հասնում է հաջողության։

Ու՞մ համար են մեր դասերը նախատեսված

Մեր դասերը նախատեսված են


  • դպրոցականների համար,
  • այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն,
  • ուսանողների համար, ովքեր արդեն ընդունվել են բուհ, սակայն ունեն լեզվի հետ կապված դժվարություններ
  • նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել լեզուն 0-ից
Ո՞րն է մեր կենտրոնի գլխավոր նպատակը

Մեր նպատակը ոչ միայն լեզու սովորեցնելն է, այլև ստեղծել միջավայր, որտեղ սովորողները կարող են հասնել իրենց ամենամեծ հաջողությանը։


Մեզ մոտ սովորողները հնարավորություն են ունենում

  • բացահայտելու իրենց ներուժը
  • ստեղծագործելու և ինքնավստահ դառնալու
  • տիրապետելու լեզվին՝ որպես նոր հնարավորությունների բանալի

Մեր կենտրոնում յուրաքանչյուր դասը քայլ է դեպի ինքնազարգացում և աճ։

Ինչու՞ ընտրել մեզ
  • Փորձառու մասնագետներ
Մեր թիմում ներգրավված են դիպլոմավորված և մանկավարժի որակավորում ունեցող մասնագետներ։

  • Նորարարական մեթոդներ

Դասընթացի ընթացքում կիրառում ենք ժամանակակից մեթոդներ՝ համադրելով այն ավանդական մեթոդների հետ։


  • Ճիշտ ընտրված գրքեր
Մեր ծրագրում կիրառում ենք Oxford-ի և Cambridge-ի մշակված դասագրքերը։

  • Անհատականացված ծրագիր
Մեր կողմից մշակված հատուկ ծրագրերը հիմնված են սովորողների կարողությունների, կրթական կարիքների և նպատակների վրա։

  • Մոտիվացնող միջավայր
Ինտերիերի ամեն դետալ ընտրված է այնպես, որ ոգեշնչի սովորողներին, մոտիվացնի, և կենտրոնացնի նրանց ուշադրությունը։
Մեր կենտրոնում սովորելու համար
  1. Գրանցվեք առցանց՝ գրելով մեր սոցիալական էջերին, զանգահարել նշված հեռախոսահամարին, կամ այցելեք մեր կենտրոն։
  2. Հանձնեք լեզվի մակարդակի թեստը։
  3. Ընտրեք Ձեզ հարմար դասընթացը՝ անհատական կամ խմբային եղանակով։
  4. Սկսեք Ձեր ուսումնական ճանապարհը մեզ հետ։

Սիրով սպասում ենք ձեզ մեր կենտրոնում։

Գնացուցակ

Առարկա՝ ԱՆԳԼԵՐԵՆ


Խմբային դասեր, շաբաթական 2 անգամ, 1-1,5 ժամ

3-6-րդ դասարան՝ 10000 դրամ

7-8-րդ դասարան՝ 15000 դրամ

9-10-րդ դասարան՝ 20000 դրամ

11-12-րդ դասարան՝ 30000 դրամ


Անհատական պարապմունքների, ինչպես նաև շաբաթական 2-ից ավելի դասերի համար գործում են այլ արժեքներ։ Մանրամասների համար կապ հաստատել ներքևում նշված կոնտակտներով։

Կապ մեզ հետ
+37477535438
Insta: linguasparkcentre
fb: LinguaSpark Language Centre
linguasparkcentre@gmail.com
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website